Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն այն ընկերությունն է, որն արտադրում է պլաստիկ շշերի նախակաղապարներ, որոնք պատրաստված են պոլիէթիլենտերֆտալատի (ՊԷՏ ) խեժից: Ընկերությունն արդեն 20 տարի է, ինչ կազմակերպում է բիզնեսը ` ստեղծելով հեղինակություն արտադրանքի որակի, հաճախորդների սպասարկման և տեխնիկական փորձարարության բնագավառներում : 1997 թ. ընկերությունը սկսել է պլաստիկ շշերի համար ՊԷՏ նախակաղապարներ արտադրել արագորեն ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի շուկայում և հարևան երկրներում: Այսօր Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն ՊԷՏ նախակաղապարների շուկայի առաջատարն է, որն ապահովում է հայկական շուկայի շուրջ 65% -ը և արտահանում է իր ապրանքը Ռուսաստան, Իրան և Վրաստան:
Բարձրորակ ՊԷՏ նախակաղապարների համապատասխանեցված առաքումը ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում թույլ է տվել, որ ընկերությունը տարածաշրջանում խոշոր ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ զգալի բիզնես ունենա: Հիտեքս Պլաստիկ-ը 2005 թվականից ապահովել է Coca-Cola Armenia, Pepsi Cola Armenia, Coca-Cola Georgia, Pepsi Cola Georgia, Բորժոմի և այլ խոշոր ալկոհոլային և ոչ ալկոհոլային, հանքային ջրեր արտադրող ընկերությունների հետ երկարաժամկետ մատակարարումը: Հիտեքս Պլաստիկի արտադրողական հզորությունը տարեկան 500 մլն է: Ընկերությունը կարևորում է իր հեղինակությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդիսանում է ՊԷՏ- ի առաջատար արտադրող: Այս հեղինակությունը ձեռք է բերվում արտադրանքի որակը, մրցունակ գնագոյացումը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակի վրա պահելով: